ԼՈՒՐԵՐ: Մաշկաբանություն
Պզուկների քարտեզը և նրանց տեղակայումը
1 և 2: Մարսողական համակարգ: Քիչ ընդունեք վերամշակված և անառողջ սնունդ, սննդակարգում նվազեցրեք ճարպի պարունակությունը:
3: Լյարդ: Բացառեք ալկոհոլը, ճարպոտ սնունդը և կաթնեղենը, գազավորված ըմպելիքները, սուրճը: Դրանցի բացի ամեն օր կատարեք թեթև ֆիզիկական վարժություններ և լավ քնեք:
4 և 5, 7 , 8: Երիկամներ: Աչքերի շուրջ բոլոր թերությունները, այդ թվում՝ մուգ շրջանակը, ջրազրկման նշան են: Շատ ըմպելիքներ օգտագործեք:
6: Սիրտ: Ստուգեք արյան ճնշումը և վիտամին B-ի քանակությունն օրգանիզմում: Նվազեցրեք կծու սննդի և մսի օգտագործումը, հաճախ եղեք թարմ օդում: Դրանից բացի, պետք է իջեցնել խոլեստերինի մակարդակը: Համոզվեք, որ պզուկների առաջացման պատճառը հին շպարն ու դիմահարդարման միջոցները չեն:
9 և 10: Շնչառական համակարգ: Ծխու՞մ եք, ալերգիաներ ունե՞ք: Ուրեմն հենց դա է ձեր պրոբլեմը: Նվազեցրեք շաքարի օգտագործումը և շատ քայլեք մաքուր օդում: Խուսափեք օրգանիզմում թթվայնության պարունակությունը մեծացնող սննդից (միս, կաթնեղեն, ալկոհոլ, կոֆեին, շաքար)՝ դրանք փոխարինելով բանջարեղենով:
11 և 12: Հորմոններ: Խնդիրը սթրեսը և հորմոնալ փոփոխություններն են: Անհրաժեշտ է պահպանել օրվա ռեժիմը, օրվա ընթացքում քնեք 8 ժամից ոչ պակաս, խմել բավարար քանակությամբ ջուր և սննդակարգում շատ կանաչ բանջարեղեն օգտագործել:
13: Ստամոքս: Նվազեցրեք թունանյութերով օրգանիզմի ծանրաբեռնումը և խմեք խոտաբույսերով պատրաստված թեյեր, որն օգտակար է մարսողությանը:
14: Հիվանդություն: Կարող է նշան լինել, որ ձեր օրգանիզմը պայքարում է բակտերիաների դեմ, որպեսզի խուսափի հիվանդություններից: Թողեք օրգանիզմը հանգստանա, զբաղվեք յոգայով, շատ քնեք, շատ ջուր խմեք:
10.09.2012 Lilit
22.03.2015
Մեդ-Պրակտիկ
22.03.2015
Հարգելի Felo, Ձեր դեպքում պատճառները տարբեր են, սկսած հագուստից մինչև վնասակար սովորություններ և խնդիրներ ներքինե օրգանների հետ: Ստորև ներկայացնում ենք հղում, որտեղ ավելի մանրամասն ներկայացված են պատճառները, եթե դրանիցի որևէ մեկը առկա է Ձեզ մոտ, փորձեք նախ վերացնել պատճառը, եթե այն Ձեզանից է կախված, եթե արտաքին պատճառներից ոչ մեկը առկա չէ Ձեզ մոտ, ապա խնդիրը ամենայն հավանականությամբ կապված է ներքին օրգանների հետ և ճիշտ կլինի դիմել մաշկաբանի:
https://www.med-practic.com/arm/337/23707/article.more.html
Մեդ-Պրակտիկ
22.03.2015
Հարգելի Lilit, սեռահասունացման տարիքում կորյակների առաջացումը հաճախակի հանդիպող խնդիր է: Դա կապված է օրգանիզմում տեղի ունեցող հորմոնալ տեղաշարժերի հետ, և սեռական հասունացումից հետո հաճախ ինքնուրույն անցնում է: Կորյակների առաջացումը կանխելու համար հարկավոր է նախ անընդհատ դեմքը մաքրելճարպից: Կարելի է դեմքը մաքրել սալիցիլաթթվի 2%-ոց լուծույթով առավոտյան, իսկ երեկոյան դեմքին քսել էրիթրոմիցինի քսուք, այն հակաբիոտիկ միջոց է և կանխում է բակտերիաների զարգացումը, որոնք պզուկների առաջացման հիմնական պատճառն են: Դեղատներից կարող եք գտնել նաև այլ կոսմետիկ միջոցներ: Ամեն դեպքում բոլոր միջոցները պետք է ուղղված լինեն դեմքը ավելորդ ճարպից մաքրելուն: Շատ օգտագար կարող է լինել խնձորի օգտագործումը, օգտագործման եղանակը նայեք հղման մեջ.
https://www.med-practic.com/arm/747/23919/article.more.html
felo
21.03.2015
Lilit
21.03.2015
Մեդ-Պրակտիկ
24.01.2015
Հարգելի MERI,սնվելու սխալ ռեժիմը,կծու,թթու կամ այլ գրգռող սննդի շատ չարաշահումը,ինչպես նաև ծխախոտի օգտագործումը իհարկե շատ վնասակար են օրգանիզմի համար,դրանք բերում են նյութափոխանակման խանգարման,որն էլ իր հերթին արտահայտվում է մաշկի վրա: Աշխատեք փոխել սննդակարգը,խուսափեք գրգռող սնունդից և ծխախոտից: Օգտագործեք շատ միրգ,բանջարեղեն,կաթնամթերք:Եթե խնդիրը անհնգստացնող է կարող եք դիմել մաշկաբանի խորհրդատվության:Սորև ներկայացնում ենք օգտակար հղումներ.
https://www.med-practic.com/arm/808/31781./article.more.html
https://www.med-practic.com/arm/article.more.html
MERI
21.12.2014
Մեդ-Պրակտիկ
20.05.2013
Հարգելի Ալլա, բարև Ձեզ, կայքում ունենք ԲԺԻՇԿՆԵՐ խորագիր, որտեղ Դուք կարող եք սեղմել Ընտրել որոնման եղանակը ենթաբաժինը (նշված է Անուն, ազգանուն բառերը) և վերընտրել ըստ մասնագիտության հորիզոնականը։ Այստեղ էլ կարող եք գտնել Ձեր մասնագետին։
Alla
20.05.2013
Կարդացեք նաև
Ծառայությունում կատարվում է մաշկային պապիլոմաների, ֆիբրոմաների, վիրուսային ախտահարումներ հեռացում, ակնեի, սնկային հիվանդությունների, ինչպես նաև գլխամաշկի դերմատիտների, եղունգների ախտահարումների բուժում...
14.07.2021
Այդ մասին հայտնում է Naked Science-ը: Արյունատար անոթներով մարդկային մաշկի բնականին նման նմուշը տպվել է 3D տպիչով Rensselaer (США) Պոլիտեխնիկական ինստիտուտի գիտնականների կողմից: Նոր տեխնոլոգիայի...
30.03.2020
Էկզեման ամենատարածված ոչ ինֆեկցիոն բնույթի մաշկային հիվանդություններից է, որի բուժումը բավականին բարդ խնդիր է, իսկ Հարավային Կորեայի գիտնականներն առաջարկում են բուժել պորտալարային ցողունային բջիջների ներարկումներով...
20.11.2018
Ավելորդ քաշը խորացնում է փսորիազի ընթացքը, իսկ նիհարելը, հակառակը, թեթեւացնում է այս հիվանդության ախտանշանները եւ զգալիորեն բարելավում հիվանդների կյանքի որակը: Նման արդյունքի են հանգել...
28.12.2016
Շոտլանդիայից 31-ամյա Քիմբերլի Գլեդմանը սթրեսի հետեւանքով առաջացած էկզեման հաջողությամբ բուժել է սեփական կրծքի կաթից պատրաստված օճառով: Իհարկե, նա խոստովանել է, որ ամուսինն այս կոսմետոլոգիական...
21.11.2016
Նոր միջոցը կարող է շատ արդյունավետ լինել ճաղատացման դեմ, հույս ունեն Columbia University Medical Center-ի մասնագետները: Նրանց իրականացրած հետազոտությանը չափավոր օջախային ալոպեցիայով տառապող...
29.09.2016
Գիտնականները ԱՄՆ-ում մշակել են անտեսանելի էլաստիկ թաղանթ, որը հնարավոր է դնել մաշկի վրա և այդպիսով նվազեցնել ո՛չ միայն կնճիռների և աչքերի տակի պարկերի տեսանելիությունը, այլև, իրապես, բարելավել մաշկի վիճակը դրա...
11.05.2016
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ